6 նոյեմբերի 2012 - 19:09 AMT
Դևիդ Քեմերոն. Լոնդոնը համաձայն է Ասադին ներկայացնել անվտանգության երաշխիքներ, եթե նա հրաժարական տա

Լոնդոնը համաձայն է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ներկայացնել անվտանգության միջազգային երաշխիքներ, եթե նա անհապաղ հրաժարական տա իր պաշտոնից:

Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը արաբական արբանյակային «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Անկասկած, ես նրան չեմ առաջարկում Մեծ Բրիտանիա փախնելու պլան, բայց եթե նա ցանկանա հեռանալ, ապա դա հնարավոր է կազմակերպել»,- ասել է նա: