6 նոյեմբերի 2012 - 20:04 AMT
Վրաստանի նոր կառավարությունը կրճատել է Սահակաշվիլու բյուջեն

Վրաստանի կառավարության կողմից մշակված 2013-ի պետական բյուջեի օրինագծում զգալիորեն կրճատվել է նախագահի և նրա աշխատակազմի ռեզերվային ֆոնդի ֆինանսավորումը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պետբյուջեի նախագահի համաձայն, 2013-ին ռեզերվային ֆոնդի ֆինանսավորումը կրճատվել է 50 մլն լարիից մինչև 10 մլն լարի (30 մլն դոլարից մինչև 6,02 մլն), իսկ աշխատակազմի ֆինանսավորումը 14 մլն 160 հազար լարիից մինչև 9 մլն 230 հազար լարի: