6 նոյեմբերի 2012 - 20:19 AMT
Գերմանական Lufthansa-ն և թուրքական Turkish Airlines-ը կփոխանակվեն բաժնետոմսերով

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը և թուրքական Turkish Airlines-ը բանակցություններ են սկսել բաժնետոմսերը փոխանակելու առիթով: Մեկ օր առաջ գերմանական խումբը կտրականապես հերքել է թուրքերի հետ ձուլման մասին լուրերը՝ անվանելով դրանք «մաքուր սպելուկյացիա»:

Lufthansa-ն և Turkish Airlines-ը Star Alliance ավիացիոն ցանցի անդամներ են և միասին կառավարում են Sun Express ընկերությունը, որը սպասարկում է Գերմանիայի և Թուրքիայի միջև չվերթները: