Պակիստանում թալիբները հարձակվել են ավտոբուսի վրա, որը համալսարանից ուսանողներին տարել է նրանց տները:
Գրոհայինները ծծմբաթթու են լցրել ուսանողուհիների դեմքերին: Դա թալիբների հերթական փորձն է վախեցնել աղջիկներին, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ, հաղորդում է MIGnews-ը:
Ավելի վաղ համաշխարհային հանրության մեջ մեծ արձագանք էր առաջացրել ևս մեկ միջադեպ, որի ետևում նույնպես կանգնած են թալիբները: Նրանց զոհ էր դարձել աշակերտուհի ակտիվիստ Մալալ Յուսուֆզայը. գրոհայինները կրակել են նրա գլխին: Տվյալ պահին Մալալան բուժվում է Բիրմինգհեմի հոսպիտալում: Նա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ սկսել է հանդես գալ կրթություն ստանալու պակիստանցի աղջիկների իրավունքի կողմից: