6 նոյեմբերի 2012 - 20:45 AMT
Հանրապետական Միթ Ռոմնին քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին քվեարկել է նոյեմբերի 6-ին կայացած ընտրություններում: Ինչպես գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, իր կնոջ հետ միասին նա գնացել է իր տան մոտ գտնվող ընտրատեղամաս (Բելմոնտ քաղաք):

Ընտրությունների օրը Ռոմնին կայցելի Օհայո և Փենսիլվանիա նահանգներ, որտեղ կմասնակցի կողմնակիցների հետ հանդիպման: