6 նոյեմբերի 2012 - 20:47 AMT
Նիգերիայի կառավարական զորքերը շուրջկալել են «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայիններին

Նիգերիայի Գաշուա քաղաքում մահացել են հինգ հոգի կառավարական զորքերի գործողության ընթացքում. զինվորները շուրջկալել են «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման գրոհայիններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Տեղի բնակիչները հաղորդել են, որ երեքշաբթի առավոտյան քաղաքում լսվել են կրակոցների և պայթյունների ձայներ: