6 նոյեմբերի 2012 - 21:03 AMT
Բաքվում արդեն կոչեր են հնչում Հայաստանի պատճառով Վրաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին

Ադրբեջանցի քաղաքագետ, Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն կարծում է, որ Վրաստանը թեպետ չեզոք դիրքորոշում է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարագավորման հարցում, հակված է աջակցել Հայաստանին: Նրա կարծիքով, Ադրբեջանը «պետք է վերանայի Վրաստանի հետ հարաբերությունները և կապերը»:

Ահմեդօղլուի խոսքով, Ադրբեջանը զիջում է Վրաստանին շատ էժան վաճառելով գազ, սակայն Վրաստանի կողմից չի երևում ընդառաջի քայլ: Նա նաև նշել է, որ տվյալ պահին Հայաստանի համար պայքար են մղում ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Քաղաքագետի խոսքով, ԱՄՆ-ն աստիճանաբար Հայաստանից դուրս է մղում Ռուսաստանին: