6 նոյեմբերի 2012 - 21:10 AMT
Առաջին քայլերը. Վրաստանում վերսկսվել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը

Թբիլիսիում մալուխային պրովայդերները նոյեմբերի 6-ից իրենց փաթեթներում ներառել են ռուսական հեռուստաալիքները, որոնք հեռարձակումը դադարեցվել էր 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Վզգլյադը», մասնավորապես, վերսկսվել է ռուսական «Առաջին», «Կենտրոն» և ևս չորս հեռուստաալիքների հեռարձակումը: Դրանք դիտելու համար օգտագործողները պետք է վճարեն ամսական 4 լարի (2 դոլար 40 ցենտ):