6 նոյեմբերի 2012 - 21:04 AMT
Լահդար Բրահիմի. Սիրիայում իրավիճակը կարող է զարգանալ Սոմալիի սցենարով

Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմին մտավախություն է հայտնել, որ երկրում իրավիճակը կարող է զարգանալ Սոմալիին սցենարով:

Այդ մասին նա հայտարարել է «Ալ Հայաթ» թերթին տված հարցազրույցում: Ինչպես նա պնդում է, Բաշար Ասադի ռեժիմի տապալման դեպքում իշխանության ձևավորված վակուումը կարող են լրացնել գրոհայինները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: