6 նոյեմբերի 2012 - 21:22 AMT
Բարաք Օբաման Չիկագոյում այցելել է իր ընտրական շտաբի շարժական գրասենյակ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չիկագոյում այցելել է իր ընտրական շտաբի շարժական գրասենյակ, հաղորդում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Այցի ընթացքում Օբաման հանդիպել է կամավորների հետ, ովքեր աշխատել են նրա շտաբում: Նա հայտարարել է, որ իրեն վստահ է զգում և կոչ արել ամերիկացներին գնալ քվեարկության, հաղորդում է «Ինտերֆաքսը»: