6 նոյեմբերի 2012 - 21:51 AMT
Իրանցի կին բանտարկյալները մտադիր են հայց ներկայացնել բանտապահների դեմ

Իրանական Էվին բանտի կին բանտարկյալները դադարեցրել են հացադուլը և մտադիր են հայց ներկայացնել բանտապահների դեմ: Կանայք կարծում են, որ բանտի հսկիչները ոտնահարել են նրանց արժանապատվությունը: 9 կանայք անցած շաբաթ հացադուլ են սկսել ի նշան ծեծի և վիրավորանքների, հաղորդում է «Ազատություն» ռադիոն:

«Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապահ կազմակերպությունը կոչ է արել կանանց դադարեցնել հացադուլը՝ վախենալով նրանց առողջության համար:

Ներկա պահին նույն բանտում հացադուլը շարունակում է իրավապաշտպան Նասրին Սոտուդեն: Նա դադարել է սնունդ ընդունել հոկտեմբերի 21-ին այն բանից հետո, երբ բանտի ղեկավարությունն արգելել է նրա տեսակցությունը հարազատների հետ: