7 նոյեմբերի 2012 - 13:24 AMT
Քաղաքագետ. Օբամայի հաղթանակով Իրանի դեմ պատերազմի և Սիրիա ներխուժման հավանականությունը կփոքրանա

«ԱՄՆ միակ համաշխարհային գերտերությունն է և ԱՄՆ նախագահից շատ բան է կախված, բայց Օբամայի հաղթանակը մեր տարածաշրջանում էական փոփոխությունների ու մեծ ցնցումների չի բերի », - այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նա դեմոկրատ Օբամային գնահատեց որպես չափավոր գործիչ և նշեց, որ ի տարբեություն հանրապետականների կոշտ դիրքորոշումների, դեմոկրատներն այնքան էլ կողմ չեն ուժային մեթոդներին:

«Օբամայի հաղթանակով Իրանի դեմ պատերազմի և Սիրիա ներխուժման հավանականությունը կփոքրանա», - ասաց քաղաքագետը: