7 նոյեմբերի 2012 - 15:45 AMT
Դոլարն արժեզրկվում է` կապված Բարաք Օբամայի վերընտրվելու հետ

Դոլարն արժեզրկվում է` կապված Բարաք Օբամայի վերընտրվելու հետ: Դա նշանակում է Դաշնային պահուստային համակարգի փափուկ քաղաքականության պահպանում:

Իենի համեմատ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 79.81 իենի, ապա բարձրացել մինչև 80.14-ի: ԱՄՆ 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է 7 բազիսային կետով` մինչև 1.68 տոկոս:

Երեքշաբթի օրը դոլարի ինդեքսն արժութային զամբյուղում նվազել է 0.3 տոկոսով` մինչև 80.374, իսկ եվրոն բարձրացել է 0.4 տոկոսով` մինչև 1.2856 դոլար:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի նախագահ է վերընտրվել երկրորդ անգամ` հաղթանակ տանելով հանրապետական Միթ Ռոմնիի նկատմամբ: