30 ապրիլի 2005 - 13:41 AMT
ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ԽՆԴԻՐՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ
«Հայաստանի եւ Ռուսաստանի ավագ եւ միջին սերնդի խնդիրն է` փոխանցել երիտասարդներին այն ամեն լավը, ինչ եղել է մեր ժողովրդների միջեւ»,-պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը OpenArmenia.com կայքին տված օն-լայն հարցազրույցի ժամանակ: Մեկնաբանելով Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների արտահայտությունները Երեւանում տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ այն մասին, թե «նոր սերնդի» գործոնը խնդրահարույց է երկու երկրների հարաբերություններում, քանի որ նա չի հիշում նախկին կապերը: Դեսպանը նշել է, որ «նոր սերունդը այլ կերպ է նայում աշխարհին, այլ կերպ է գնահատում հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»: «Նրանք գնահատում են Ռուսաստանը էմոցիոնալ առումով, ընկալելով ծնողներին: Նրանք չեն ապրել Ռուսաստանի հետ նույն ընտանիքում»,- ընդգծել է նա: Նրա խոսքերով, երկու նախագահները համոզվածություն են հայտնել, որ երկու երկրները ընդհանուր շահեր ունեն: Ինչ վերաբերում է փոխընկալման հետագա ձեւավորմանը, ապա Ա.Սմբատյանի խոսքերով, այն կախված է երկու ժողովրդների մշակույթի, պատմության եւ պատմական ձեռքբերումների մասին գիտելիքներից: