7 նոյեմբերի 2012 - 16:29 AMT
Սիրիայի ազատ բանակի մարտիկները կրակ են բացել Դամասկոսի նախագահական պալատի և «Մազզա» ռազմական օդանավակայանի վրա

Նոյեմբերի 7-ի առավոտյան Սիրիայի ազատ բանակի մարտիկները կրակ են բացել Դամասկոսի նախագահական պալատի և «Մազզա» ռազմական օդանավակայանի և պետանվտանգության ծառայության շինություններից մեկի վրա, հաղորդում է «Ալ-Արաբիան»:

Այս գրոհների արդյունքների մասին հստակ տեղեկություններ առայժմ չկան, հայտնի է միայն, որ կրակել են, ամենայն հավանականությամբ, նռնականետերից, քանի որ համապատասխան շրջաններում լսելի են եղել պայթյուններ:

Բացի այդ Դամասկոսի կենտրոնական շրջաններից մեկում այդ ընթացքում սպանվել է 3, վիարավորվել` 12 մարդ:

Երկրի մյուս քաղաքներում, այդ թվում` Հալեպում ևս շարունակում են բուռն մարտերը, փոխանցում է lenta.ru-ն: