7 նոյեմբերի 2012 - 19:09 AMT
Նյու Յորքի բնակիչներին տարհանում են նոր փոթորկի վտանգի պատճառով

Նյու Յորքում տարհանում է սկսվել՝ կապված մոտեցող փոթորկի հետ, հաղորդում ենամերիկյան ԶԼՄ-ները: Լոնգ Այլենդից տարհանվում են տարեց մարդկանց խնամքի չորս կենտրոններ, հաղորդում է CBS News-ը:

Օդերևութաբաները հաղորդում են, որ ներկա փոթորիկը «Սենդիի» նման վտանգ չի պարունակում և ավելի թույլ է լինելու: Սակայն քաղաքի իշխանությունները մտավախություն ունեն, որ հաստատությունները պատրաստ չեն լինի աղետի նոր հարվածին. նրանք արդեն գործարկել են ռեզերվային էլեկտրագեներատորներ:

Ենթադրվում է, որ նոր փոթորիկը կհասնի ԱՄՆ հյուսիս-արևելյան ափին տեղի ժամանակով արդեն չորեքշաբթի առավոտյան: Քամու արագությունը կարող է հասնել ավելի քան 70 կմ/ժ: