7 նոյեմբերի 2012 - 18:20 AMT
Անկարան «Պետրիոտ» համալիրներ կտեղակայի Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան մտադիր է «Պետրիոտ» համալիրներ տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես նոյեմբերի 7-ին հայտնել է «Սի-էն-էն Թուրք» հեռուստաալիքը, օտարերկրյա աղբյուրների վրա հղումով, Անկարան մտադիր է պաշտոնական հարցում հանձնել ՆԱՏՕ-ին այդ հարցի վերաբերյալ:

Հրթիռների տեղակայումը սահմանին, ըստ տեղական մամուլի, կարող է վկայել թռիչքներից զերծ գոտի նախապատրաստելու մասին կամ անվտանգության գոտու մասին Թուրքիայի ու Սիրիայի միջև, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: