7 նոյեմբերի 2012 - 20:03 AMT
Օբամայի համար հիմնականում քվեարկել են աֆրոամերիկացիները, կանայք և երիտասարդները

ԱՄՆ նախագահական ընտրություններում երկրորդ անգամ ընտրված Բարաք Օբամայի համար հիմնականում քվեարկել են աֆրոամերիկացիները, կանայք և երիտասարդները: Այդ մասին վկայում է վիճակագրությունը՝ հրապարկված CNN կողմից: Այսպես, սպիտակ բնակչության 59 տոկոսն աջակցել են Միթ Ռոմնիին, իսկ Օբամայի համար քվեարկել է աֆրոամերիկացիների 93 տոկոսը և լատինոամերիկացիների 71 տոկոսը:

Ամենից շատ Օբամայի համար քվեարկել են կանայք և մինչև 29 տարեկան երիտասարդները՝ համապատասխամաբար 55 տոկոս և 60 տոկոս: Միաժամանակ 65 տարեկանից ավագ մարդկանց շարքում Օբամային ընտրել է 44 տոկոսը, Ռոմնիին՝ 56, հաղորդում է Գազետա.ru-ն: