7 նոյեմբերի 2012 - 20:26 AMT
Apple-ը կվճարի 368,2 մլն դոլար տուգանք VirnetX ընկերության պատենտները խախտելու համար

Տեխաս նահանգի շրջանային դատարանը Apple-ին մեղավոր է ճանաչել VirnetX ընկերության պատենտները խախտելու մեջ, հաղորդում է Bloomberg-ը: Թիմ Կուկի ընկերությունը կվճարի 368,2 մլն դոլար, թեև VirnetX-ը պահանջել է 708 մլն դոլար փոխհատուցում:

2010-ին VirnetX-ը դատարանում հաղթել է Microsoft-ին, որին մեղադրել է պատենտները խախտելու մեջ: Այդ ժամանակ Սթիվ Բալմերի ընկերությունը վճարել է երկու հարյուր միլիոն դոլար փոխհատուցում, հաղորդում է Lenta.ru-ն: