7 նոյեմբերի 2012 - 21:26 AMT
Բժշկական կազմակերպությունների միություն. Ասադի կառավարությունը յուրացնում է մարդասիրական օգնությունը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը վերցնում է միջազգային բժշկական օգնության առյուծի բաժինը, որը երկիր է մտնում սիրիական Կարմիր մահիկի միջոցով, պնդում են բժիշկները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բժշկական կազմակերպությունների միության ներկայացուցիչների խոսքով, մարդասիրական առաքումները չեն հասնում քաղաքացիական բնակչությանը, որոնք ամեն օր ենթարկվում են ռմբակոծության:

Ինչպես Ժնևում լրագրողներին հայտարարել են բժիշկները, դեղորայքի 95 տոկոսը, որն ուղորդվում է Դամասկոս, գնում է կառավարական բանակի վիրավոր զինվորների բուժմանը: