8 նոյեմբերի 2012 - 10:25 AMT
Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները» կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 43,7 մլն դոլարով

Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» կտավը Նյու Յորքում «Քրիստիս» աճուրդում վաճառվել է 43,7 մլն դոլարով:

Աճուրդի մեկ այլ ֆավորիտ է դարձել աբստրակցիոնիստ Վասիլի Կանդինսկու «Էսքիզ և իմպրովիզացիներ 8» նկարը, որը վաճառվել է 23 մլն դոլարով` նոր գնային ռեկորդ սահմանելով Կանդինսկու ստեղծագործությունների համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: