Չինաստանը մինչև 2049-ը կառնա հարուստ, ժողովրդավարական և հզոր սոցիալիստական պետություն, հինգշաբթի օրը Պեկինում Չինաստանի կոմկուսի 187-րդ համագումարի բացման ժամանակ հայտարարել է նրա գլխավոր քարտուղար, ՉԺՀ նախագահ Հու Ցզինտաոն:
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հիմնադրվել է 1921-ին: 1949-ին հայտարարվել է Չինական ժողովրդավարական հանրապետության ստեղծման մասին:
Հինգշաբթի Պեկինում բացվել է ՉԺՀ կոմկուսի 18-րդ համագումարը, որը կտևի մինչև նոյեմբերի 14-ը, 2,3 հազար պատվիրակների մասնակցությամբ, որոնք ներկայացնում են կուսակցության ավելի քան 82 միլիոն անդամներին: