8 նոյեմբերի 2012 - 11:04 AMT
Հունաստանի խորհրդարանը հաստատել է կոշտ խնայողության մասին առանցքային օրինագիծը

Հունաստանի խորհրդարանն այսօր մի քանի ձայնի առավելությամբ հաստատել է կոշտ խնայողության միջոցների և կառուցվածքային բարեփոխումների մասին կառավարական օրինագիծը:

«Կողմ» է քվեարկել 153 պատգամավոր անհրաժեշտ 151-ի դեպքում:

Այժմ Հունաստանը ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ կողմից կստանա 31.5 մլրդ եվրո տրանշ, որը Հունաստանը կփրկի սնանկությունից:

Պատգամավորները քվեարկել են Աթենքի կենտրոնում` խորհրդարանի շենքի մոտ բնակչության կենսամակարդակի կտրուկ նվազեցման, իշխանությունների տնտեսական և սոցիալական քաղաքականության դեմ 100-հազարանոց ցույցի պայմաններում:

Ցույցն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով: