8 նոյեմբերի 2012 - 11:10 AMT
Իսպանիայի թիմային առաջնությունում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել

Իսպանական «Լինեքս Մեյջիք» ակումբը, որտեղ հանդես են գալիս հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, շարունակում է վստահ հանդես գալ Իսպանիայի թիմային առաջնությունում:

Երրորդ տուրում Սարգսյանը կիսել է միավորներն Ալեքսանդր Շիմանովի հետ, իսկ Տեր-Սահակյանը պարտություն է կրել Ալեքսեյ Գոգանովից: Չնայած դրան, «Լինեքս Մեյջիքը» 3,5:2,5 հաշվով հաղթանակ է տարել «Ռեվերտե Ալբոխի» նկատմամբ և չորս միավորով բարձրացել երրորդ տեղը:

Առաջնությունը գլխավորում է «Սեստաո Նատուրգասը», որն ունի 6 միավոր: Չորրորդ տուրում «Լինեքս Մեյջիքը» կխաղա «Էկիգոմա Կախայի» հետ: