3 մայիսի 2005 - 10:49 AMT
ԵԽԽՎ ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԿԱ ԼԻՆԵԼ
Սթրասբուրգում բոլորը համոզված են, որ Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում ակնկալվող գործընթացներն Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի կողմից լուրջ գործողությունների առիթ կդառնան: Այս մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով` ԵԽԽՎ-ում դեռեւս դիտվում է այս կամ այն կետերով Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները հավասարեցնելու ձգտման միտումը: Թորոսյանը նաեւ նշել է, որ ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ, ակնհայտորեն ոգեւորված իրար հաջորդող «հեղափոխություններից», չեն թաքցնում իրենց ցանկությունը` նմանատիպ իրադարձությունների վկա լինել Հայաստանում, սակայն խորհրդարանականների թիվը, որոնք համոզված են, որ Հայաստանի հետ կապված նման սպասելիքներն անհեռանկարային են, ակնհայտորեն մեծ է, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: