8 նոյեմբերի 2012 - 18:19 AMT
Թուրքերն ու ադրբեջանցիները բողոքի ակցիա կանցկացնեն Փարիզում ՀՀ նախագահի այցի դեմ

Նոյեմբերի 12-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան առջև թուրքական ու ադրբեջանական համայնքային կառույցները համատեղ բողոքի ակցիա են նախատեսում: Նրանք մտադիր են բողոքել ՀՀ նախագահի Ֆրանսիա կատարելիք այցի դեմ: Ակցիային կմասնակցեն Եվրոպայի ադրբեջանական ու թուրքական համայնքային կազմակերպությունները, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: