3 մայիսի 2005 - 11:55 AMT
ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Մայիսի 4-ին Հայաստան է ժամանելու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեն, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են Հ.Տալվիտիեի հանդիպումները ՀՀ նախագահի, Հայաստանի խորհրդարանի խոսնակի, ՀՀ ԱԳ նախարարի, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների, Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարի եւ որոշ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը կմեկնի Հայաստանից մայիսի 6-ին: