8 նոյեմբերի 2012 - 18:10 AMT
ԵԿԲ ղեկավար. Գնաճը եվրոյի գոտում չի անցնի 2 տոկոսի սահմանը

Տարեկան գնաճը եվրոյի գոտում չի անցնի Եվրոպական կենտրոնական բանկի միջնաժամկետ նպատակի՝ 2 տոկոսի սահմաններից, հաստատել է ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին:

Կարգավորող մարմինը նախկինի պես գտնում է, որ գնաճը կնվազի 2 տոկոսից միայն գալիք տարի, ասել է նա մամլո ասուլիսում, ԵԿԲ կառավարիչների խորհրդի նիստի ավարտին, որտեղ վերաֆինանսավորման դրույքը անփոփոխ է մնացել, հայտնում է «Փրայմ» գործակալությունը: