8 նոյեմբերի 2012 - 21:34 AMT
Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին բախումների արդյունքում մահացել են առնվազն 26 հոգի

Սիրիական կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին տեղի ունեցած բախումների արդյունքում մահացել են առնվազն 26 հոգի:

Ինչպես հաղորդում է Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհուրդը, մահացածների շարքում 16 սիրիացի զինվորներ են և 10 ապստամբներ: Ընդհարումները տեղի են ունեցել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ Այն քաղաքում: