9 նոյեմբերի 2012 - 09:42 AMT
«Հրապարակ». Սերժ Սարգսյանը դեմ է խորհրդարանական կառավարմանն անցնելուն

«Հրապարակ»-ը, հղում անելով իր ՀՀԿ-ական աղբյուրներին, գրում է, որ Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել ԲՀԿ առաջարկին:

«Նախագահը գտնում է, որ ԱՊՀ, առավել ևս՝ Հարավային Կովկասի երկրների համար դեռ վաղ է խորհրդարանական կառավարմանն անցնելը։ Նման առաջարկ նրան արվել է դեռ 2008-ին՝ սեփական թիմակիցների կողմից, ելնելով Վրաստանի փորձից։ Այդ ժամանակ ևս նա կտրուկ մերժել է այդ մոտեցումը՝ ասելով, որ դա երկար տարիների աշխատանք և փոփոխությունների հենք է պահանջում։ Ինչ վերաբերում է սահմանադրական մյուս փոփոխությանը, որով նոր փոխվարչապետների պաշտոններ են սահմանվում, ապա՝ դա այլ բան է. պահանջում է Սահմանադրության ընդամենը մեկ տողի փոփոխություն, ուստի իշխանությունը պատրաստ է գնալ դրան»- գրում է թերթը։