9 նոյեմբերի 2012 - 10:09 AMT
«Հրապարակ». Կարեն Կարապետյանը չի՞ համաձայնում դառնալ ԲՀԿ-ի թեկանծուն

Այս օրերին Մոսկվայում է գտնվում ԲՀԿ-ական-քոչարյանական թևի էլիտան, որի նպատակն առաջիկա նախագահական ընտրություններում վերջնական կողմնորոշվելն է: Այս մասին գրում «Հրապարակ»-ն ու հավելում.« Մեր տեղեկություններով, նրանք փորձում են համոզել «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին` համաձայնել դառնալ նախագահի թեկնածու կամ ստանձնել վարչապետի պաշտոնը»: Սակայն թերթի մոսկովյան աղբյուրները տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը չի համաձայնում. «Նա նման ամբիցիաներ երբեք չի ունեցել, մշտապես աշխատել է հեռու մնալ հայաստանյան քաղաքական դաշտից»,- տեղեկացրին մեզ»,- գրում է թերթը:

«Քննարկվո՞ւմ է նման սցենար ԲՀԿ-ում, և ինչո՞ւ է մեկնել Ծառուկյանը Մոսկվա` թերթը հարցրեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին: «Պարոն Ծառուկյանի այցը Մոսկվա բացառապես պայմանավորված է մրցանակաբաշխությանը մասնակցությամբ. տեղյակ եք` նա հռչակվել է Տարվա մարդ»` հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, քաղաքական, տնտեսական, մշակութային ամրապնդման գծով: Եվ եթե պարոն Ծառուկյանի այցն ունենա պետական, քաղաքական, հասարակական այլ նշանակություն, մենք այդ մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասել է նա: