9 նոյեմբերի 2012 - 12:59 AMT
Ռազմական փորձագետ. Շնորհիվ հայկական բանակի՝ Ադրբեջանի ագրեսիան խոսքից գործի չի անցնում

Հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումները չպետք է կրեն ձևական բնույթ, և միջազգային կառույցները պետք է կարողանան զսպել ադրբեջանական ագրեսիան: Հայասատնը ունի այդ մեխանիզմը, և դա հայակական զինված ուժերն են: «Շնորհիվ հայկական բանակի՝ Ադրբեջանի ագրեսիան խոսքից գործի չի անցնում»,-ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Դավիթ Ջամալյանը կարծում է նաև, որ միջազգային կառույցները ևս պետք է ունենան զսպելու մեխանիզմներ և արդարացնեն իրենց հանդեպ հայկական կողմի վստահությունը:

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 7-ին հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզի Այգեպար գյուղի մերձակայքում տեղի ունեցավ սահմանային հերթական դիտարկումը: Նշենք նաև, ադրբեջանցիները սահմանի այս հատվածում ամենահաճախն են խախտում հրադարարի ռեժիմը: