9 նոյեմբերի 2012 - 22:04 AMT
ԱՀԽ-ն հույս ունի, որ գալիք 4 տարիներին Օբաման մեծ ուշադրություն կդարձնի «Հայկական հարցերին»

Ամերիկայի հայկական խորհուրդը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ վերընտրված նախագահ Բարաք Օբամային: Նամակում ԱՀԽ անդամները հույս են հայտնել, որ նախագահության գալիք չորս տարիներին Բարաք Օբաման մեծ ուշադրություն կդարձնի ԱՄՆ հայերի համար կարևոր հարցերին:

Այդ հարցերի շարքում նամակի հեղինակներն առանձնացնում են. «Կոչ անել Ադրբեջանին վերջ դնել Հայաստանի և Ղարաբաղի դեմ ռազմական հռետորությանը և ձգտել կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Կոչ անել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանն առանց նախապայմանների և կրկին նշել, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ:

Սիրիայում հայերի և այլ ազգային փոքրամասնությունների անվտանգության հարցը քննարկել որպես առաջնահերթ»: