9 նոյեմբերի 2012 - 14:36 AMT
Ռուսաստանում դատելու են զորավարժարանից զինամթերքի գողության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացուն

ՌԴ Անդրբայկալյան երկրամասում դատարանը կքննի Հայաստանի քաղաքացի Հայկ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որին մեղադրում են զորավարժարանից զինամթերքի գողությամբ մեջ, հայտնում է դատախազության մամլո ծառայությունը:

Ըստ քննության, Անդրբայկալյան երկրամասի բնակիչ Մանուկյանը սեպտեմբերի 26-ին զբաղված էր գունավոր մետաղ հավաքելով «Ցուգոլ» զորավարժարանում: Մանուկյանը 134,5 հազար ռուբլի արժողությամբ զինամթերքը բեռնել է իր «Գազել» մակնիշի ավտոմեքենան և փորձել է տուն տանել, որտեղ մտադիր էր գունավոր մետաղն անջատել, սակայն նրան կանգնեցրել է ռազմական պարեկախումբը:

Հնարավոր է, որ դա փրկեց նրա կյանքը, քանի որ զինամթերքը պայթուցիկ նյութեր էր պարունակում, որոնք կարող էին պայթել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: