9 նոյեմբերի 2012 - 14:07 AMT
Հայաստանի հավաքականը Լիտվայի դեմ խաղին կնախապատրաստվի նոյեմբերի 12-ից

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստան-Լիտվա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը:

Նոյեմբերի 12-ից հավաքական հրավիրված ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում` Ֆուտբոլի Ակադեմիայում:

Նույն օրը տեղի կունենա մարզումը, որին կարող են ներկա լինել միայն լրագրողները: Նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի «փակ» մարզում:

Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: