Այսօր ՀՀ կառավարության դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել երիտասարդական մի շարք նախաձեռնություններ: Նրանք պահանջում էին մարզերից Երևանի պատմության թանգարան տեղափոխված հուշարձանները վերադարձնել իրենց տեղերը: Նախաձեռնության անդամները կառավարություն աշխատակցին հանձնեցին նամակ, որտեղ նշված էին իրենց պահանջները:
Ինչ վերաբերում է դրանց վերականգնմանը, ապա ակտիվիստները պահանջում են, որպեսզի դա արվի տեղում:
Այնուհետև կառավարույթան շենքի մոտից ակտիվիստները շարժվեցին դեպի Պատմության թանգարան, որտեղ նրանց դիմավորեցին տնօրեն Անյելկա Գրիգորյանը և ՀՀ մշակույթի նախարար Արև Սամուելյանը: Նրանք ցուցարարներին բացատրեցին, որ կառավարության որոշման համաձայն ` հուշարձանները չորս տարի ցուցադրվելուց հետո կվերադարձվեն իրենց տեղերը: