9 նոյեմբերի 2012 - 15:58 AMT
Արգենտինայում բողոքում են նախագահության երրորդ ժամկետի դեմ

Արգենտինայում տասնյակ մարդիկ մասնակցել են գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կրիշների 3-րդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար սահմանադրությունը փոփոխելու կառավարության ծրագրերի դեմ բողոքի ակցիային, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ցուցարարները փողոց են դուրս եկել «Այո ժողովրդավարությանը, ոչ վերընտրմանը», «Ոչ կոռուպցիային» և « Ոչ անկայունություն» կարգախոսերով:

Ցուցարարների մեծ մասը դեմ է հանդես եկել անձամբ նախագահին և բարեփոխումներին, որոնք անցկացվում են գործող կառավարության կողմից`նախ և առաջ տնտեսության ոլորտում: