9 նոյեմբերի 2012 - 16:31 AMT
Վիեննայում կքննվի Ստրադիվարիուսի ջութակների հետ կապված խարդախությունը

Վիեննայում կքննվի Ստրադիվարիուսի ջութակների հետ կապված խարդախությունը: Հայտնի դիլեր Դիտմար Մահոլդը, որը հազվագյուտ ջութակների գծով համաշխարհային հեղինակություն է համարվում, խոստովանել է, որ խարդախություններ է արել երաժշտական գործիքների հետ, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը:

Հայտնի է դարձել, որ փորձագետը մի քանի մլն եվրո արժողությամբ ջութակը միանգամից մի քանի բանկերի է տրամադրել որպես գրավ:

Եթե նա մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 10 տարի ազատազրկում։