9 նոյեմբերի 2012 - 16:42 AMT
Մինսկի խումբը հաշվետու է եղել ԵԱՀԿ Մշտական խորհրդի առջև

Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 8-ին Վիեննայում իր ամենամյա զեկույցն են ներկայացրել ԵԱՀԿ Մշտական խորհրդին:

Զեկույցում միջնորդները ներկայացրել են իրենց գործունեությունը վերջին տարում, առանձին համատեղ հանդիպումների արդյունքները, ինչպես նաև 2012թ. հունվարին Սոչիում կայացած ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կայցելեն նոյեմբերի վերջում՝ դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստից առաջ: