4 մայիսի 2005 - 12:57 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ, ՈՐԸ ԱՄՐԱՑՎԵԼՈՒ Է ԷԼԲՐՈՒՍԻ ԳԱԳԱԹԻՆ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է հայ լեռնագնացներին, որոնք պատրաստվում են բարձրանալ Էլբրուսի գագաթը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Վարդան Օսկանյանը լեռնագնացներին է հանձնել Հայաստանի դրոշը, որը ամրացվելու է Էլբրուսի գագաթին: Արշավախմբի ղեկավար Հայկ Տոնոյանը նախարարին ծանոթացրել է Հայաստանում լեռնագնացային սպորտի վիճակին եւ պատմել նախորդ արշավների մասին: Հայ լեռնագնացները Էլբրուս կբարձրանան 500 հոգանոց միջազգային արշավախմբի կազմում: Վերելքը նվիրվում է Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի եւ ՄԱԿ-ի կազմավորման 60-ամյակներին: Հայ լեռնագնացները մինչ այդ նվաճել են Պամիրի, Տյան-Շանի, Ալյասկայի լեռնաշղթայի գագաթները: Ինքը` Հայկ Տոնոյանը երկու անգամ` 1991 եւ 2001թվականներին բարձրացել է Արարատի գագաթը: