9 նոյեմբերի 2012 - 19:20 AMT
Իտալացի բժիշկները մեղադրվում են հիվանդների նկատմամբ փորձեր անցկացնելու մեջ

Իտալիայի ոստիկանությունը կալանավորել է 9 բժիշկ սրտաբանների, ովքեր մեղադրվում են հիվանդների նկատմամբ անօրինական փորձեր անցկացնելու մեջ:

Հետաքննությունը սկսվել է ավելի քան մեկ տարի առաջ: Հիվանդների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները սկսել են ահազանգել, երբ Մոդենա քաղաքի հիվանդանոցում տեղի են ունեցել մահվան ելքով մի քանի կասկածելի դեպքեր:

Անօրինական գործունեության հետ միասին ձերբակալվածները մեղադրվում են հանցավոր միություն կազմակերպելու, փաստաթղթեր կեղծելու և խարդախության մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: