9 նոյեմբերի 2012 - 19:50 AMT
Շվեդիայի վարչապետի թիկնապահներից մեկը մահացել է հրազենային վնասվածքի արդյունքում

Թիկնապահը, ում անունը չի նշվում, մահացել է վարչապետի նստավայրում մինչև բժիշկների ժամանելը: Նախնական տվյալներով, կատարվածն ինքնասպանություն է:

Տեղի իրավապահ մարմինների տվյալներով, ոչ խորհրդարանի պատգամավորները, ոչ կառավարության անդամները չեն տուժել:

Վարչապետը նույնպես անվտանգության մեջ է. պատահարի ժամանակ նա նստավայրում չի եղել: