9 նոյեմբերի 2012 - 20:42 AMT
Ֆրանսիայում առաջարկում են թույլ տալ դատել գործող նախագահներին

Ֆրանսիայում քաղաքական կյանքի բարեփոխման հանձնաժողովը, որը ստեղծվել է Ֆրանսուա Օլանդի կողմից, առաջարկում է թույլ տալ դատել պետության ղեկավարին լիազորությունների կատարման ժամանակ և արգելել նախարարություններին և խորհրդարանականներին պաշտոններ զբաղեցնել իշխանության տեղական մարմիններում, ուրբաթ օրը հայտարարել է հանձնաժողովի նախագահ Լիոնել Ժոսպենը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հանձնաժողովի կողմից առաջարկվող բարեփոխումները վերաբերվում են նախագահի դատական անձեռնմխելիությունը և նախարարների հատուկ կարգավիճակին:

«Հանձնաժողովն առաջարկում է փոխել նախագահի անհասանելիության սկզբունքը»,- հայտարարել է Ժոսպենը: