9 նոյեմբերի 2012 - 21:42 AMT
Աֆղանստանի նախագահը և Թուրքիայի վարչապետը քննադատել են ՄԱԿ ԱԽ կառուցվածքը

Աֆղանստանի նախագահը և Թուրքիայի վարչապետը քննադատության են ենթարկել ՄԱԿ ԱԽ կառուցվածքը: Այս հարցի շուրջ Համիդ Քարզայը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել են իրենց կարծիքը Բալիում ընթացող Դեմոկրատական վեհաժողովում, հաղորդում է IRIB World Service-ի ռուսական ծառայությունը:

Քարզայի կարծիքով, ունենալով հինգ մշտական անդամներ, Անվտանգության խորհորդը ողջ աշխարհի ներկայացուցիչը չէ:

Թուրքիայի վարչապետն իր հերթին նշել է, որ որոշ երկրներ, ունենալով վետոյի իրավունք, խանգարում են կազմակերպության ճիշտ գործունեությանը: