9 նոյեմբերի 2012 - 22:07 AMT
Յուրի Խաչատուրովը հանդիպել է իր ռուս պաշտոնակցին

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 8-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՊՆ-ից:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, անդրադարձել են փոխադարձ կարևորություն ունեցող մի շարք խնդիրների: