10 նոյեմբերի 2012 - 11:06 AMT
Լույս կտեսնի Բրիջիտ Ջոնսի մասին երրորդ գիրքը

Անգլիացի գրող Հելեն Ֆիլդինգը լույս կընծայի Բրիջիտ Ջոնսի մասին երրորդ գիրքը: Այդ մասին հայտնում է The Daily Telegraph-ը: Անվանումն ու սյուժեն դեռևս չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ գործողությունը կատարվում է ժամանակակից Լոնդոնում:

Գիրքը վաճառքի կհանվի 2013թ. աշնանը: Հրատարակության իրավունքներն արդեն ձեռք է բերել Jonathan Cape հրատարակչությունը:

Ջոնսի մասին առաջին գիրքը, որը կոչվում էր «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» լույս տեսավ 1996 թվականին, շարունակությունը՝ 1999թ.: Ընդամենը վաճառվել է 15 մլն նմուշ: