10 նոյեմբերի 2012 - 12:46 AMT
ԱՄՆ 34 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին

ԱՄՆ 34 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին: Մարտական գործողություններից փախած սիրիացիներին աջակցելու համար ԱՄՆ հատկացված ընդհանուր գումարը հասնում է 165 մլն դոլարի:

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ հումանիտար օգնության նոր խմբաքանակը նախատեսված է տաք հագուստի և վերմակների համար ձմռան շեմին:

Ըստ ՄԱԿ տվյալների, մոտ 11 հազար փախստական է լքել Սիրիան մեկ օրում, մեծ մասն անցել է Թուրքիա: Ընդհանուր առմամբ փախստականների քանակը հասնում է 400 հազարի, հայտնում է «Ռոսբալտ» գործակալությունը: