10 նոյեմբերի 2012 - 13:43 AMT
Մեկ շաբաթում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 300 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին` առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական դիրքերի պաշտպանություն: