Նոյեմբերի 10-ին Մոսկվայում տեղի են ունենում Եվրոպական ազգերի գավաթի խաղարկության հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի մենամարտերը:
Հայաստանի հավաքականը, որը ներկայացված է երիտասարդական կազմով, 3:4 հաշվով զիջել է Ուկրաինային: Ուկրաինան այժմ խմբի առաջատարն է: Այդ խմբում է նաև Ադրբեջանը, որն իր հանդիպումը դեռ չի ավարտել:
Հայաստանի հավաքականի կազմում են Գևորգ Ղարիբյանը (55կգ ք/կ), Ավիկ Գրիգորյանը (60կգ ք/կ), Գևորգ Սահակյանը (66կգ ք/կ), Կարապետ Չալյանը(74կգ ք/կ), Վաղարշակ Մինասյանը (84կգ ք/կ), Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (96կգ ք/կ) և Վաչիկ Եղիազարյանը (120կգ ք/կ):