10 նոյեմբերի 2012 - 14:45 AMT
Իրանում գնացք է վթարվել

Առնվազն չորս մարդ է զոհվել Իրանի կենտրոնական մասում գնացքի վթարի հետևանքով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Զոհվածների թվում են մեկ ուղևոր և երեք մեքենավարներ:

Գնացքն ընթանում էր Զահեդան-Թեհրան երթուղով և դուրս է եկել ռելսերից Յազդ քաղաքի մերձակայքում: Գնացքում ընդհանուր առմամբ կար 324 ուղևոր, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: